Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Միլանին»: Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ գոլը խփեց Աարոն Ռամսին: Մխիթարյանն առաջին գոլը խփեց «Արսենալի» կազմում՝ 8 գոլային փոխանցումից հետո: